«Kings on ice present-fashion on ce» շոու-ծրագրի մեկնարկին հաշված օրեր են մնացել: «Forpostart productionե-ի գլխավոր տնօրեն ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆԸ հարցազրույցում անդրադարձել է շոուին:
-Սա հերթական շոուն չէ, իրականում այն իրադարձություն է մեր քաղաքում, լուսավոր կետ, թարմ շունչ մեր բոլորիս կյանքում: Սա իսկապես բացառիկ միջոցառում է. ամեն օր չէ, որ մեր քաղաքում ելույթ են ունենում լեգենդար անհատներ: Շատ կուզեի, որ յուրաքանչյուր ոք մասնակցելով այս յուրատեսակ շոուին իր հետ տանի վառ ու գեղեցիկ տպավորություններ:
- Դուք խոսեցիք մարդկանց տրամադրություն, հույս հաղորդելու մասին: Շատերը Էրոս Ռամազոտիի համերգի չեղարկումից հետո չեն հավատում, որ հետ կստանան իրենց գումարները: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Ես, իհարկե, հասկանում եմ մարդկանց և նրանց խաբված լինելու մտվախությունը, սակայն ուզում եմ, որ մարդիկ գործեն որպես անհատներ, իրենց իրավունքներն իմացող, գրագետ և հետևողական քաղաքացիներ, անհրաժեշտ տեղեկատվությունը ստանան հավաստի աղբյուրներից՝ինչպես օրինակ մեր պաշտոնական կայքից, և ոչ թե կենտրոնանան այլոց անպատասխանատու հայտարարությունների վրա: Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերի գումարների վերադարձն արդեն իսկ երկու փուլով իրականցվել է, որին կհաջորդեն երրորդ և չորրորդ փուլերը, և բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն քաղաքացիներին: Ռամազոտիի համերգը չեղարկվեց մի քանի երկրներում, քանի որ բոլորս աշխատում էինք նույն կազմակերպչի հետ, սակայն ոչ մի երկրում այսպիսի աղմուկ չբարձրացավ: Իսկ պատճառն այն է, որ մարդիկ տեղեկատվությունը ստանում էին ոչ հավաստի աղբյուրներից, բերանացի, ինչը նրանց մոլորեցնում և շփոթեցնում էր: Ես շատ հարգում և սիրում եմ իմ ժողովրդին և ևս մեկ անգամ «Forpostart productionե-ի անունից ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարության համար:
-Կարող ե՞ք շոուին առնչվող որևէ յուրահատուկ դրվագ ներկայացնել:
- Շոուի ռեժիսորներից մեկը մեր հայրենակից, մոսկվայաբնակ հայտնի ռեժիսոր-բեմադրիչ ԷմիլԿարատն է, ում գեղեցիկ մտահղացմամբ շոուի ընթացքում սառույցի վրա վայրէջք կկատարի այլ մոլորակից ժամանած թռչող ափսեն՝ իր անձնակազմով: Այսքանը, փակագծերը չեմ բացում, որովհետև շատ հետաքրքիր է լինելու: Եվս մեկ գաղտնիք բացեմ: Առաջին անգամ դահլիճում տեղադրված էկրաններին կցուցադրվի կուլիսներից այն կողմ կատարվող այն հսկայական աշխատանքը, որը հանդիսատեսը սովորաբար չի տեսնում, առանց որի, սակայն, չէր կարող ստեղծվել այս գունեղ բեմականացումը: Մի խոսքով` «խոհանոցըե:
-Նման շոուները, թերևս, ծախսատար են: Ինչպե՞ս եք հոգում այդ ծախսերը:
-Անցյալ շոուի կազմակերպման ծախսերն ամբողջությամբ հոգացել էր Արի Զաքարյանը: Այս անգամ շոուի կազմակերպման բոլոր ծախսերը իրականացնում է «Forpostart productionե-ը, ինչն, իհարկե, այս պահին շատ դժվար է մեզ համար:Մեր նպատակը մեկն է. գոհ և վառ տպավորություններ ստացած հանդիսատես դա մեր աշխատանքի գնահատականն է:
-Զառա, շատ քիչ ժամանակ է մնացել, շոուն տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ի՞նչ է հիմա կատարվում:
- Աշխատանքներն ընթանում են բառացիորեն 24-ժամյա ռեժիմով: Իմ թիմն արհեստավարժ է և աշխատանքներն իրականացնում է միահամուռ, գրագետ և բարձր պրոֆեսիոնալիզմով : Այս շոուն բավականին բարդ նախագիծ է թե՛ կազմակերպչական, թե՛ ֆինանսական մեծ ծախսերի տեսակետից, և «Forpostart productionե-ը անում է ամեն հնարավորն ու անհնարինն իր ուժերով: Շատ կուզեի մեր կողքին տեսնել Հայաստանի սպորտի և մշակույթի նախարարությանը, Օլիմպիական կոմիտեին, գործարարներին: Նմանօրինակ միջոցառումները մեծ պատիվ է ցանկացած երկրի համար: «Kings on ice present-fashion on ce» շոուն մի քանի ժանրերի համադրություն է, որը բացահայտելու է նոր անուններ թե՛ գեղասահքի, թե՛ նորաձևության աշխարհում՝ շնորհալի և տաղանդավոր հայ երիտասարդներին միջազգային ասպարեզ դուրս գալու հնարավորություն ընձեռելով:
Մեր նպատակներից է նաև Հայաստանում վերածնել և զարգացնել գեղասահքի ավանդույթները, քանի որ այն ոչ միայն զմայլելի և գեղեցիկ սպորտաձև է, այլև առողջ ապրելակերպ: